Այս մասին հայտարարել է Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի (FISU) բժշկական կոմիտեի ղեկավար Դուշան Համարը:
Հակադոպինգային պաշտոնական գործողությունները, որոնք իրենց մեջ ներառում են նաեւ արտամրցութային թեստավորումներ, սկսվել են մարզավանի բացման օրը: «Կվերցվի շուրջ 750 փորձանմուշ, որի 10 %-ը՝ մինչեւ մրցումներն սկսվելը: Փորձանմուշների ճշգրիտ թիվը կախված է մասնավորապես լողում եւ աթլետիկայում ազգային ռեկորդները թարմացնելու հետ կապված պահանջարկից: Նախամրցութային թեստավորումը նաեւ արյան փորձանմուշի ստուգում է ներառում», – հայտարարել է Դուշան Համարը:
FISU-ն կապ է հաստատել ՎԱԴԱ-ի հավատարմագրում ունեցող Տոկիոյի լաբորատորիայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ