Օգոստոսի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Տավուշի մարզի Զորական գյուղում՝ մոտ 10 հա, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղում՝ մոտ 1 հա, Սյունիքի մարզի Ագարակ գյուղի 1-ին փողոցում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
ՀՀ ԱԻՆ