Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Սեդրակ Բաղդասարյանը իր վարած Hyundai մակնիշի 719 ԼՕ 67 համարանիշի բենզատար ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 34-ամյա Գագիկ Նիկոլյանին պատկանող ГАЗ 32 213 մակնիշի 27 ՏՕ 249 համարանիշի մարդատար Газель-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։ Բոլորն էլ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Газель-ի ուղևորներ են եղել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բենզատար ավտոմեքենան պատկանում է «Ֆլեշ» բենզալցակայանին։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում