Հնդկաստանի Ութար-Փրադեշ նահանգում այսօր գնացքի վթարից զոհվածների թիվը հասել է 23-ի: Մոտ 400 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել, հայտնում է The Tribune կայքը: Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ գծերից դուրս եկած վագոններում փրկարարները դեռ որոնողական աշխատանքներ են կատարում:
Ընդհանուր առմամբ, 14 վագոն է դուրս եկել գծերից: Միջադեպի պատճառների մասին առայժմ տեղեկություններ չկան: Երկրի իշխանությունները հայտարարել են, որ զոհվածների ընտանիքներին ֆինանսական փոխհատուցում կտրամադրեն:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ