Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում մանր բիզնեսները կուլ են գնում մեծերին. վաճառական (Ֆոտոշարք)

Օգոստոս 19,2017 17:22

Ստեփանակերտի կենտրոնական շուկան Արցախի մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկն է: Այստեղ են շտապում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկները՝ գնելու համար Արցախի բրենդ դարձած ժինգյալով հացը:

Ստեփանակերտի շուկայում էլ հանդիպեցինք մասնագիտությամբ ուսուցչուհի Էլլա Դավթյանը, արդեն մոտ տաս տարի է բանջարեղեն է վաճառում է Ստեփանակերտի շուկայում: Վերջինիս խոսքերով՝ ամբողջ օրը շուկայում կանգնելով, հազիվ է հասցնում օրվա հացը հայթայթել. «Այսօրվա դրությամբ առևտուր չկա, մարդկություն էլ չկա, մտնում ես շուկա, առավոտից մինչև երեկո պտտվես մի 10-20 մարդ հազիվ տեսնես: Թե արտասահմանից, Հայաստանից մարդիկ են գալիս, մի քիչ շարժ լինում ա, թե չէ մեր տեղացիների մոտ շարժ չկա. Միայն օրվա ճաշը պատրաստելու համար վարունգ, բադրիջան առնում են ու վերջ»:

Ինչպես Երևանում Ստեփանակերտում էլ սուպերմարկետները շատանում են, և մարդիկ, նրա խոսքերով, տեղացիները նախընտրում են առևտուր կատարել սուպերմարկետներից և ոչ շուկայից. «Մտնում ես սուպերմարկետ, հիանում ես ապրանքներով, ժողովուրդն էլ ասում ա՝ ոչինչ, թո՛ղ 10 դրամ ավել առնենք, բայց սուպերմարկետից առնենք: Բայց մանրները արդեն կորում են՝ կուլ են գնում մեծերին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031