Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մթերող ընկերությունը դեռ 30 միլիոն դրամի պարտք ունի խաղողագործներին

Օգոստոս 19,2017 15:20

«Հայաստանի խաղողագործների միության» կանխատեսումներով՝ այս տարի խաղողի բերքը 30-35 տոկոսով պակաս կլինի նախորդ տարվանից, պատճառը՝ եղանակային անբարենպաստ պայմաններն են եւ խաղողագործների ֆինանսական խնդիրները: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց  «Հայաստանի խաղողագործների միության» նախագահ Արտակ Սարգսյանը:

Նա նշեց, որ մոտ երեք շաբաթից ՀՀ-ում սկսվելու է խաղողի մթերումը. «Ըստ նոր սուբսիդավորման ծրագրի՝ պետությունը մթերող ձեռնարկություններին տարեկան երեք տոկոսով վարկային պորտֆել է տալու, որպեսզի վերջիններս գյուղացուն վճարելու խնդիրներ չունենան: Դա ողջունելի քայլ է, բայց ծրագիրը կրկնապատկելու-եռապատկելու կարիք կա, ինչն էլ խոստացվել է: Այսինքն, ծրագիրը կհասցվի 20 միլիարդ դրամի»:

Բանախոսի փոխանցմամբ՝ խաղող մթերող ընկերություններից «Վինար»-ը գյուղացիներին դեռ 30 միլիոն դրամի պարտք ունի, եւ խնդիրները միայն դրանով չեն սահմանափակվում. «Շատ խաղողագործներ պայմանագրեր չունեն վերամշակող արտադրամասերի հետ, բացի այդ՝ տարին սակավաջուր էր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031