«Մեզ ասել են՝ սեպտեմբերի 4-ին կգաք աշխատանքի»: Փաստորեն, ամենավատը վարվում են առողջապահության տեսչության նախկին աշխատակիցների հետ: Ինչո՞ւ: Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը սրա բացատրությունն ունի.«Բնապահպանական տեսչությունում, գուցե, փափուկ բարձ են դնում: Ես աշխատողների փոխարեն բանավոր խոսքը հիմք չէի ընդունի: Ճշմարտությունն այն է, որ նախկին տեսչությունները լուծարվել են եւ օգոստոսի 21-ից չեն գործում: Բնապահպանական տեսչական մարմնում ինտրիգն է ավելի քիչ՝ կարծում եմ, իսկ առողջապահության տեսչությունը միշտ ինտրիգի կենտրոնում է եղել»:
– Մոտ 450 աշխատողից մնալու է 200-ը, եթե չեմ սխալվում: Ի՞նչ է լինելու մյուսների հետ:
– Քաղծառայության մասին օրենքով նրանք անցնում են կարճաժամկետ ռեզերվ, հետագայում, գուցե, նրանց առաջարկություններ կարվեն: Պարզ է, որ օպտիմալացման պայմաններում նրանք չեն կարող բոլորն աշխատել: Բյուջեից ծախս է արվում, բիզնեսի, ձեր վրա բեռ է դրվում, բայց դրա դիմաց առողջապահության անվտանգությունն ապահովող մարմինը լավ չէր աշխատում: Օպտիմալացման իմաստն էլ հենց դա է:
– Ինչո՞ւ եք տեսչության աշխատողներին թողել անորոշության մեջ, ի՞նչ է լինելու նրանց հետ:
– Քանի որ իրենք մինչեւ ամսի 21-ն այդ նախարարության աշխատակիցներ են, խնդրում եմ իրենցից էլ ճշտեք: Եթե տեսչական մարմնի աշխատակիցները Ձեզ որեւէ հարցով կդիմեն, այդ ժամանակ կզանգեք ինձ:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում