Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ մարզիկը «Գինեսի» ռեկորդ է սահմանել՝ պտտաձողի վրա կատարելով 92 անընդմեջ պտույտ

Օգոստոս 19,2017 11:36

2016թ. ԱՄՆ-ում «Գինեսի» գրքի քառակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը հերթական՝ հինգերորդ ռեկորդն է սահմանել՝ մարմնամարզական պտտաձողի վրա կատարելով 92 անընդմեջ պտույտ՝ ձեռքերի հակառակ բռնվածքով: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Դավիթ Ֆահրադյանը տեղեկացրեց, որ ռեկորդի սերտիֆիկատն օրերս են ստացել: « Ռեկորդի հայտն ընդունվեց, իսկ ամիսներ անց՝ օնլայն սերտիֆիկատը հասավ մեզ, հիմա էլ հենց սերտիֆիկատն ենք ստացել: Նման ռեկորդ ոչ մի մարմնամարզիկի կողմից չի եղել, մարզվել եմ մոտ երեք տարի: Սա 5-րդ ռեկորդն է. մարմնամարզության մեջ եզակի է, երբ մարմնամարզիկը 5 սերտիֆիկատ ունի»,-նկատեց Դավիթը:

Նա նշեց, որ պտտաձողը սպորտային մարմնամարզության ձեւերից է. «Պտույտներն արտասովոր են, գրեթե երկու մատով եմ բռնվում պտտաձողից՝ թեւերը հակառակ վիճակում: Ռեկորդին նախապատրաստվելը երկար է տեւել: 94 պտույտ եղավ, հայտը տրված էր 51 պտույտ, բայց գերազանցեցի՝ 2 րոպե եւ 18 վայրկյանում»:

Դավիթ Ֆահրադյանը 7 տարեկանից զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ, հիմնել է մարմնամարզության դպրոց, դասավանդում է ԵՊՀ սպորտի ամբիոնում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031