Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Կարեն Բոթոյանը բավականին փողատեր պաշտոնյա է: Նա 2017 թվականի մայիսի 5-ից է մարզպետի պաշտոնում, մինչ այդ աշխատել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում՝ տեսուչ, 2010-2012թթ. եղել է «Եվրոպա» ՍՊԸ-ի ճարտարագետ-վերահսկիչ, ապա` փոխտնօրենը, իսկ 2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից:
Բոթոյանը հայտարարագրել է մեկ բնակարան եւ LEXUS LX 570 մակնիշի մարդատար ավտոմեքենա, որոնք ձեռք է բերել այս տարի, քանի որ նրա նախորդ հայտարարագրերում այդ շարժական եւ անշարժ գույքի մասին տեղեկություններ չկան:
Պարզվում է, որ Կարեն Բոթոյանը նախանձելի ժառանգորդ է: Բացի այն, որ նա մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո ներկայացրած հայտարարագրում ներկայացրել է իր 30 մլն ժառանգությունը, նաեւ 2017 թվականի փետրվարի 2-ին ներկայացնելով մեկ այլ հայտարարագիր, որպես ԱԺ պատգամավոր, կրկին եկամուտների շարքում նշել է նվիրատվություն ստանալու մասին: Այս անգամ Բոթոյանին ժառանգել են 98 հազար ԱՄՆ դոլար:
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում