Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ալեքսանյան ջան, էս ոչխարներից ազատվիր»

Օգոստոս 19,2017 16:00

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խոստացել էր, որ շատ շուտով Մալաթիան դարձնելու է կենտրոն եւ Մալաթիա մուտքն էլ վիզայով է սարքելու: Սակայն Մալաթիա չմտած, հենց ամենակենտրոնական փողոցից՝ Սեբաստիայից արդեն տպավորություն է, որ գյուղ ես մտնում, ավելի ճիշտ՝ գոմ: Փողոցի կանգառներից մեկի անմիջապես հարեւանությամբ գառ են վաճառում՝ բնակելի տարածքում: Ամռան այս տապին ոչխարների հոտը տարածվում է ողջ շրջակայքում: Բնակիչներն ամաչում են այդ կանգառից երթուղային նստել, երթուղայինի դուռը բացում են՝ հոտից ուղեւորները պատուհանները փակում են: Մենք եղանք ոչխարների վաճառքի կետում, տարածքում, մեղմ ասած հակասանիտարական վիճակ էր՝ մի կողմում մորթված գառներից մեկի աղիներն էին թափված, ամենուրեք ճանճեր, արյուն, մյուս կողմում՝ քերթած մորթին:

Բնակիչները խնդրում են Սամվել Ալեքսանյանին կամ նրա բարեկամ, Մալաթիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանին փոխանցել՝ «Ալեքսանյան ջան, Մալաթիա մուտքը վիզայով սարքելուց առաջ էս ոչխարներից ազատվիր»:

 

Լուսանկարները՝
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ»

18.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031