Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հապալասը՝ օգտակար եւ բուժիչ պտուղ

Օգոստոս 19,2017 12:30

Հապալասը շատ օգտակար հատապտուղ է: Պատրաստուկներն օժտված են ախտահանիչ, միզամուղ, լեղամուղ, հակաբորբոքային ազդեցությամբ։ Կիրառվում են միզուղիների եւ երիկամների բորբոքային հիվանդությունների (ցիստիտ, միզաքարային հիվանդություն), գաստրո¬էնտերիտների, մեթեորիզմի, խրոնիկական փորկապության, պոդագրայի, օստրեոխոնդրոզի, արթրիտների ժամանակ։

Պտուղներն օժտված են հակաբորբոքային եւ վիտամինային հատկություններով, նշանակում են ցածր թթվայնության գաստրիտների (ստամոքսաբորբերի), ռեւմատիզմի ժամանակ։ Պտուղների եփուկն ընդունում են տենդային վիճակների, հյութը՝ արյան ցածր ճնշման (հիպոտոնիա) եւ կլիմակտերիկ նեւրոզների ժամանակ։

Դեղատոմսեր եւ պատրաստուկներ

Ցիստիտներ, նեֆրիտներ

1 ճաշի գդալ մանրացված տերեւներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, կափարիչով ծածկած թրմել 1 ժամ, քամել։ Ընդունել 0,5 բաժակից օրը 2 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ։

Ստոմատիտներ, պարոդոնտոզ, բերանի խոռոչի բորբոքային հիվանդություններ

4-10 գրամ չոր տերեւներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տաքացնել ջրաբաղնիքի վրա 30 րոպե, սառեցնել, քամել։ Ծավալը տաք ջրով հասցնել սկզբնականին։ Ողողել բերանի խոռոչը յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ։

Արթրիտներ

4-2 թեյի գդալ տերեւներին ավելացնել 1 բաժակ ջուր, եռացնել 15 րոպե մարմանդ կրակի վրա, քամել։ Ընդունել օրվա ընթացքում՝ փոքր կումերով։

Հիպերտոնիկ հիվանդություն, ցիստիտներ, երիկամների, լյարդի հիվանդություններ, գաստրիտներ (ստամոքսաբորբեր), մրսածություն

20 գրամ չոր տերեւներին ավելացնել 3 բաժակ եռացրած ջուր, եռացնել մարմանդ կրակի վրա 10 րոպե, հետո թողնել սենյակային ջերմաստիճանում 1 ժամ, քամել։ Ընդունել 1 բաժակից օրը 3 անգամ՝ ուտելուց առաջ։

Արգանդային արյունահոսություններ

2 ճաշի գդալ տերեւներին ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, տաքացնել ջրաբաղնիքի վրա 30 րոպե, սառեցնել, քամել։ Ընդունել 0,5 բաժակից օրը 3 անգամ։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031