Լրահոս
Օրվա լրահոսը

Կոթիի վարչական ղեկավար. «Սահմանին կրակոցների ժամանակ ադրբեջանական գյուղերի բնակիչները խուճապահար լքում են իրենց գյուղերը»

Օգոստոս 18,2017 20:33

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը 38 կմ սահման ունի Ադրբեջանի հետ: 1990-ական թվականների կռիվների ժամանակ գյուղում 40 զոհ է եղել:

Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանի աշխատասենյակում պահվում են ադրբեջանական տարբեր տեսակի արկերի, փամփուշտների բեկորները, որոնք ադրբեջանական հրետակոծություններից եւ գնդակոծություններից հետո գտնվել են գյուղի տարածքում:

Ֆ. Մելիքյանն ասաց՝ ադրբեջանցիները զգում են, որ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ իրենք պարտվել են, հայերը հաղթանակել են: Հարցրինք, թե դա ինչից է երեւում: Նա ասաց, որ դա երեւում է ադրբեջանցիների պահվածքից, նրանց անցուդարձից: Նրան խնդրեցինք ավելի կոնկրետ նշել ադրբեջանցիների նման պահվածքի դրսեւորման մասին:

Ֆ. Մելիքյանն ասաց, որ երբ հայ-ադրբեջանական սահմանում կրակոցներ են լինում, Կոթիի հարեւան Ղազախի շրջանի ադրբեջանական գյուղերի բնակիչները խուճապահար լքում են իրենց գյուղերը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031