Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, մի քանի մարդ վիրավորվել է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
«Տուրկուի կենտրոնում մի քանի մարդ դանակի հարված է ստացել: Ոստիկանությունը կրակ է բացել հարձակում իրականացնողի վրա: Մեկ մարդ ձերբակալվել է»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը կոչ է արել տեղի բնակիչներին հեռու մնալ միջադեպի վայրից: Ականատեսները հաղորդում են, որ իրենք լսել են մեկ կամ մի քանի կրակոց:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ