Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նվազում է աշխատող ձեռքը, նվազում են խմող մարդիկ. Ավագ Հարությունյան (Տեսանյութ)

Օգոստոս 18,2017 15:01

Օղու ներմուծումը նվազել է 4 տոկոսով, 30 տոկոսով էլ պակասել են արտադրության ծավալները: Այսօր այս մասին ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը` ներկայացնելով գինու-օղու-կոնյակի արտադրության, արտահանման ցուցանիշները: Օղու ծավալների նվազումը պարոն Հարությունյանը կապում է, ոչ թե ալկոհոլային այս խմիչքից հրաժարվելու, այլ` արտագաղթի, բնակչության թվաքանակի նվազման հետ:

«Նվազում է աշխատող ձեռքը, նվազում են խմող մարդիկ»,-ասաց Ավագ Հարությունյանը: Ըստ նրա, գինու արտադրությունն աճել է 30 տոկոսով, կոնյակինը, համաձայն պաշտոնական տվյալների` 61 տոկոսով, 34 տոկոսով էլ նվազել են օղու ծավալները:

Ավագ Հարությունյանը կասկածի տակ է առնում կոնյակի ծավալների 61 տոկոս աճը` վստահեցնելով, որ իրական աճը 15-20 տոկոս է, իսկ 61 տոկոսի մեջ նեռաված են ներմուծման թվերը եւս:
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն, ըստ պարոն Հարությունյանի, ՌԴ-ին ստիպել են, որպեսի ավելի շուտ անցնի ռուսական գինու եւ կոնյակի արտադրության, քան` ծրագրել էր:

Հարցին, թե ԵՏՄ մտնելով շահե՞ց մեր երկիրը ալկոհոլային խմիչքների արտահանման հարցում, պարոն Հարությունյանը պատասխանեց` ոչ շահեց, ոչ էլ` տուժեց: Մեկ այլ հարցի էլ, թե ռուսական շուկայում հայկական գինիները կարո՞ղ են գրավել վրացականի տեղը, պարոն Հարությունյանը պատասխանեց, որ վրացական գինին, անկախ իրավիճակից, ունի իր տեղը ռուսական շուկայում, ինչը կենտրոնի նախագահի համոզմամբ, «նոստալժիկ» երեւույթ է: Բացի այդ, պարոն Հարությունյանը գտնում է, որ գինին շատ ավելի ապաքաղաքական խմիչք է, դրա համար քաղաքական վայրիվերումները չեն ազդում գինու վրա:

Նրա տվյալներով 15 տարի առաջ գինու արտահանումը դեպի Ռուսաստան 92 տոկոս էր, այս տարիներին դարձել է 81 տոկոս: Ինչո՞ւ է պակասել արտահանումը, հարցին՝ պարոն Հարությունյանը պատասխանեց, որ դրա հաշվին մեծացել են այլ երկրներ արտահանման ծավալները: Դեպի Եվրոպա գինու արտահանման ծավալներն ավելացել են 1 տոկոսով, 1-2 տոկոս էլ ԱՄՆ արտահանումն է ավելացել, դեպի ԱՊՀ երկրներ` 2-3 տոկոսով:
Ալկոհոլի արտահանման մեջ ներդրումները, Ավագ Հարությունյանի տվյալներով, 20 միլիարդից իջել է 10 միլիարդի:

Խաղողի ծավալները նույնպես պակասել են. «Այս տարի ռեալ բերքը կլինի 75 հազար տոննայի չափով»,-ասաց Ավագ Հարությունյանը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031