Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանի համար Արցախի հակամարտության կարգավորումն առաջնահերթություն է. Զախարովա

Օգոստոս 18,2017 14:59

Ռուսաստանը առաջնահերթ նշանակություն է տալիս Արցախի հակամարտության կարգավորման հարցին: Այս մասին երեկ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

«Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել այն, ինչ մենք միշտ ասում են բոլոր մակարդակներում. Ռուսաստանում ղարաբաղյան թեման հատուկ ուշադրության է արժանանանում: Այն մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, նաև հիշատակվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության կոնցեպտում»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ աջակցել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման միջոցառումներին: «Այդ ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, խոսվել է Վիեննայի (2016թ. մայիս) և Սանկտ Պետերբուրգի (2016թ. հուլիս) գագաթնաժողովներում: Միաժամանակ, համանախագահների առաջարկած խաղաղությունը կախված է հակամարտության կողմերի բարի կամքից»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աշխատում են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով հերթական գագաթնաժողով կազմակերպելու վրա: «Այդ նպատակով այս տարվա հուլիսին նրանք Բրյուսելում բանակցություններ են վարել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, խորհրդակցությունները կշարունակվեն սեպտեմբերի երկրորդ կեսին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նիստի շրջանակներում: Դրանց արդյունքում կարվի համապատասխան հայտարարություն»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031