Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիան ցանկանում է մաքսային համաձայնություն կնքել ԵԱՏՄ-ի հետ. նախարար

Օգոստոս 18,2017 14:34

Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնություն կնքել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհայթ Զեյբեքչին Իզմիրում ընթացող 86-րդ միջազգային տոնավաճառում:

«Մենք ունենք առաջարկ, որպեսզի Թուրքիան մաքսային համաձայնագիր կնքելու շուրջ բանակցություններ սկսի Եվրասիական տնտեսական միության հետ՝ չխախտելով համապատասխան համաձայնագիրը ԵՄ-ի հետ. Թուրքիան ցանկանում է նաև այլ համագործակցություններ կարգավորել ԵԱՏՄ-ի հետ»,- ասել է Զեյբեքչին:

Նա հավելել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը անցյալ տարվա համեմատությամբ աճել է 30 տոկոսով, և «դա միայն սկիզբն է»:

«Համագործակցության բազմաթիվ ոլորտներ կան՝ նավթաքիմիա, գյուղատնտեսություն և այլն, որոնք մեզ ցույց կտան նոր ներուժ: Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը համագործակցության նոր մակարդակ կբերի: Այդ համաձայնագիրը կներառի նաև ներդրումներ»,- ասել է նախարարը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031