Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սեֆիլյանի գործով» դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

Օգոստոս 18,2017 14:28

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընդմիջումից հետո վերսկսվեց «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստը: Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մերժեց ավելի վաղ իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Այսինքն, գործը կշարունակի քննել Տաթեւիկ Գրիգորյանը:

Այնուհետեւ որպես ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի պաշտպան ներգրավված Մարինե Թովմասյանը միջնորդեց նիստը հետաձգել, որպեսզի հասցնի տեսակցել իր պաշտպանյալներին եւ իմանալ վերջիններիս դիրքորոշումները գործի վերաբերյալ:

Միջնորդությունը բավարարվեց: Հաջորդ նիստը, ըստ սահմանված կարգի, կկայանա հաջորդ ուրբաթ՝ 11:00-ին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031