Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանը փաստաբաններին կարեւոր տեղեկատվություն է տրամադրել

Օգոստոս 18,2017 14:21

ՊՆ նախկին փոխնախարար, «Զինված խմբի» գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանն իր պաշտպաններին կարեւոր տեղեկություն է հայտնել, որի մասին պաշտպանները չեն շտապում բարձրաձայնել:

Շիրխանյանի պաշտպան Աննա Մարալյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատմել է նախօրեին իր վստահորդի հետ ունեցած հանդիպման մանրամասները. «Պարոն Շիրխանյանը տեղեկացրեց, որ բուժում չկա, հսկողությունը նույնպես չէինք ասի, որ համապատասխանում է պահանջներին: Նրա առողջական վիճակն ավելի է վատացել, որովհետեւ մեջքի ցավերն ավելի սուր են: Այլ տեղեկատվություն նույնպես տրամադրվեց, որը դեռ չենք կարող հրապարակել»:

Հիշեցնենք, որ պաշտպանները տեւական ժամանակ չէին կարողանում տեսակցել Շիրխանյանի հետ, ըստ փաստաբանի՝ խնդիրը լուծվել է երկու օր առաջ. «Նախորդ դատական նիստից հետո մուտքագրվեց դիմում, որով խնդրել էինք թույլատրել հանդիպել Շիրխանյանի հետ, երեկ չէ առաջին օրը դատարանից զանգեցին ու հայտնեցին, որ կարող ենք թույլտվությունը վերցնել: Նույն օրը վերցրել ու տեսակցել ենք Շիրխանյանի հետ, երեկ էլ ենք հանդիպել ու քննարկել հարցեր, որոնք որ անհրաժեշտ էին»:

Անդրադառնալով ՄԻԵԴ ներկայացրած իրենց գանգատին՝ փաստաբանն ասաց, որ իրենք դեռ չունեն պետության պատասխանը. «Պետությունը խնդրել է երկարաձգել, ինչի մասին մենք տեղյակ չէինք: Այն հարցերը, որոնք քննարկել ենք պարոն Շիրխանյանի հետ՝ առողջական վիճակի, պայմանների վերաբերյալ, բոլորը կներկայացնենք դատարան ու Վահան Շիրխանյանի բոլոր դիտարկումները հաշվի կառնենք» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031