Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մանկական այդ կերը ադրբեջանական ծագման չէ, միայն մակնշման խնդիր է». ՍԱՊԾ

Օգոստոս 18,2017 13:49

Մամուլում ադրբեջանական մանկական կերերի ներկրման հետ կապված բավականին մեծ աղմուկ էր բարձրացել: Մասնավորապես, խոսքը Nutrilon ապրանքանիշի՝ մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված կաթի փոշու մասին է: Այն Հայաստան ներկրում է «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանին: Վերջինս լրագրողների հետ զրույցում հերքել էր, որ մանկական կերը ադրբեջանական ծագման է:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ադրբեջանական կաթի փոշու հետ կապված կարծես «բոչկա գլորեց» դեպի ՍԱՊԾ-ն՝ ասելով, որ հարցերն ուղղենք իրենց:

Aravotа.am-ը ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանին հարցրեց՝ ի վերջո ադրբեջանական մանկական կերերն ինչպե՞ս էին ներկրվել: Նա պատասխանեց. «Ադրբեջանական կաթի փոշի մանկական կեր գոյություն չունի»: Հարցին՝ բա ինչի՞ց այդ աղմուկը բարձրացավ, լուսանկարներ հրապարակվեցին՝ նա պատասխանեց. «Խնդիրը լրագրողների սխալ մեկնաբանություններն էին: Եթե եվրոպական մի ընկերություն արտադրում է արտադրանք եւ 5 լեզվով մակնշում է իրականացնում, որովհետեւ 5 տարբեր երկրներից ունի պատվեր, ինքը այդ նույն տարան վաճառում է 5 տարբեր երկրների, պատվիրատուներից մեկը հանդիսանում է Հայաստանը, մեկը՝ Ադրբեջանը, եւ նա երկու լեզվով էլ մակնշում է այդ արտադրանքի վրա, արդյո՞ք դա դառնում է, թե ծագումը ադրբեջանական է: Միայն մակնշման խնդիր է: Ընդամենը այնտեղ ֆեյսբուքի լինք է դրած՝ ադրբեջանական մայրիկների ինչ-որ ակումբ, որը այդ ընկերության հետ կապված է: Դա ադրբեջանական ծագման չէ, կան բոլոր փաստաթղթերը: Նույն հաջողությամբ, եթե Հայաստանից պատվեր լինի ՌԴ գնացող, կամ ՌԴ-ից Հայաստան եկող պատվերներ լինեն, ադրբեջանական շուկայում տեսնեն, որ այնտեղ հայերեն մակնշում կա, ասեն՝ սա հայկական արտադրանք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031