«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստի մեկնարկելուն պես այսօր քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առաջ՝ այդ կերպ արտահայտելով իր բողոքը: Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց՝ դժգոհում է այն փաստից, որ ՀՀ փաստաբանների պալատը, Գասպարիի բնորոշմամբ, Սեֆիլյանի եւ մյուս քաղբանտարկյալների համար հանրային պաշտպաններ է նշանակում՝ առանց վերջիններիս կարծիքը լսելու: «Մի փաթաթեք հանրային պաշտպաններին նրանց վզին»,-կոչ հղեց նա:
Գասպարին դեմքը ծածկել է «Մի՜ տրորեք քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքները» գրությամբ պաստառով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ