Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյանը՝ դատավորին. «Ի՞նչ եք հասկանում այս ամենից, դուք ընդամենը կամակատար եք»

Օգոստոս 18,2017 11:56

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստն է: Հիշեցնենք, որ ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը եւ Գևորգ Սաֆարյանը որոշակի ժամանակահատվածով հեռացված են նիստերից՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի՝ դատավորին գալուն պես ոտքի չկանգնելու եւ տեղից խոսելու համար: Դահլիճ է բերվում միայն Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձը՝ ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը:

Ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու փորձի մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:

Այսօր Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հրահանգով որոշակի ժամանակով նիստերի դահլիճ բերվեց Ժիրայր Սեֆիլյանը, որպեսզի դիրքորոշում հայտնի իր համար հանրային պաշտպան ներգրավելու հարցի շուրջ: «Կրկնում եմ՝ հանրային պաշտպանի ռեսուրսն ափսոս է, խնայե՜ք: Այս փորձերն իզուր են, ես հրաժարվում եմ Ձեր առաջադրած պաշտպաններից: Երբ իմ պաշտպաններին թույլ կտաք առանց խուզարկվելու հասնել ինձ մոտ, նրանք այստեղ կլինեն»,-ասաց նա դատավորին:

Տաթեւիկ Գրիգորյանը պնդեց՝ հանրային պաշտպանի ներկայությունը պարտադիր է, քանի որ ամբաստանյալ Սեֆիլյանը սանկցիայի է ենթարկված եւ հեռացված նիստերի դահլիճից: «Ի՞նչ եք հասկանում այս ամենից, դուք ընդամենը կամակատար եք»,-շարունակեց Սեֆիլյանը: Այնուամենայնիվ, դատավորի որոշմամբ, որպես Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան ներգրավվեց փաստաբան Մարինե Թովմասյանը:

Նա առարկեց, որ անգամ Ժիրայր Սեֆիլյանի դիրքորոշումներին ծանոթ չի, բացի այդ, վերջինս հստակ հրաժարվեց հանրային պաշտպան ունենալուց, սակայն դատավորի որոշումը մնաց անփոփոխ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031