Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերջին սպանությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս. ո՞րն է իշխանությունների մեղքը. «Ժողովուրդ»

Օգոստոս 18,2017 11:04

Վերջին մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում արձանագրված սպանությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, թե հանցագործությունները հասարակության մեջ սոցիալական երեւույթ են, եւ դրանց պատասխանատուն գործող իշխանությունն է: «Սոցիալական դեգրադացիան հասարակությանը սպանում է, սոսկալի հիվանդություն է,- ասաց նա` հավելելով,- խնդիրը լուծելու համար հասարակությանը պետք է բուժես, ոչ թե ոստիկաններին կանգնեցնես կամրջի տակ:

Ոստիկանությանն այնքան հարցերի մեջ կարող եք մեղադրել, բայց այս երեւույթների համար ոստիկանությանը մեղադրելը սխալ է, ինքը այդ լծակները չունի: …Իշխանությունը անտերի նման թողնում է մարդուն, որը իր օգնության կարիքն ունի: Հասկանում եք՝ հատակի տիղմը բարձրացել է հասարակության վերեւ, ամեն ինչ խառնվել է իրար»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031