Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգներից 11,5 հազար կիլոմետր հեռավորության վրա

Օգոստոս 18,2017 10:23

Երբ Երեւանի փողոցներում ինձ մարդիկ են մոտենում եւ խոսում են «գյուլլելուց եւ վառելուց», դա ինձ համար անընդունելի է՝ ոչ միայն այն պատճառով, որ ես դեմ եմ նման մեթոդների, այլ նաեւ այն պատճառով, որ այդ մարդիկ, կարծես թե, սպասում են, թե ես նրանց տեղը պիտի դա անեմ: Երբ «Սասնա ծռերը» կամ որեւէ այլ նման զինված խումբ «գյուլլում է եւ վառում», դա դարձյալ ինձ համար անընդունելի է, բայց ես այստեղ գոնե ինչ-որ հետեւողականություն եմ նկատում՝ մարդիկ ասում են եւ անում են, որովհետեւ ազգի փրկությունը «գյուլլելու եւ վառելու» մեջ են տեսնում:

Բայց երբ հեռավոր «գլենդելներում», արմավենու տակ նստած մեր նախկին համաքաղաքացիները սկսում են համացանցով «արժեքավոր խորհուրդներ» տալ, թե ինչպես պետք է մենք այստեղ՝ Հայաստանում «վառենք եւ գյուլլենք», կամ ինչպես պետք է հայկական բանակը գրավի Բարդան, Եվլախը, Նախիջեւանը եւ Բաքուն, դա արդեն զավեշտ է: Բնականաբար, ոչ մեկի դատավորը չեմ՝ ով որտեղ եւ ինչպես ուզում՝ ապրում է, նրա անձնական գործն է: Մի 2-3 հայ կա, որ գերադասում է ապրել Բաքվում՝ խնդիր չեմ տեսնում: Հասկանում եմ նաեւ հայրենիքից հեռու ապրող հայրենակիցների մտահոգությունները, երբ դրանք զուսպ եւ կոռեկտ են ձեւակերպված:

Ես չեմ հասկանում հետեւյալ ոճը. «Դուք ըտեղ սաղդ ստրուկ եք, որ չեք կարում մի հատ էս իշխանություններին սատկցնեք»: Մարդիկ, որոնք գտնվում են ամեն տեսակի վտանգներից 11,5 հազար կիլոմետր հեռավորության վրա, վիրտուալ ձեւով ինքնահաստատվում են՝ կոչ անելով այստեղ արյուն թափել: Բնականաբար, առաջարկ է ծնվում՝ եկեք եւ թափեք: Եթե ձեզ դրա համար ազատազրկեն, հավատացնում եմ, այստեղ կգտնվեն իրավապաշտպաններ, որոնք ձեզ քաղբանտարկյալ կհամարեն: Այնպես որ, հերոսի պսակն ու փառքն ապահովված են:

Ես չեմ կարծում, որ, ասենք, Կալիֆոռնիայում ապրող նախկին հայաստանցիների մեծ մասը Հայաստանում արյուն թափելու կողմնակից է: Պարզապես կողմնակիցները շատ ակտիվ են եւ ագրեսիվ, իսկ ադեկվատ մարդիկ չեն համարձակվում նրանց հակադարձել: Հայաստանում նույնն է. ես, օրինակ, շատ լավ գիտեմ, որ նման հոդվածներից հետո «գյուլլելու եւ վառելու» ջատագովները «վրա են տալիս»: Բայց ինձ չի թվում, որ «ամբողջ ժողովուրդն» է այդպես մտածոմ:

…Քանի որ այնտեղից՝ մեզ ուղղված հազարավոր խորհուրդներ են հնչում, ես էլ իմ կողմից մի խորհուրդ տամ: Փորձեք Գլենդելում զենքով գրավել որեւէ ոստիկանական բաժին, եւ տեսեք, թե ինչ են ձեզ հետ անելու:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Zaven says:

    Ամն ում ոստիկանները օրենք են պաշտպանում այլ ոչ թե իշխանության շահերը։Երբ երիտ ՀՀԿ ականները հարձակվեցի Հունգարիայի դեսպանատան վրա,կոտրեցի լուսամուտներ և այլն ոչ ոք չձերբակալվեց,իսկ երբ Պուտինի գալուց մի երկու երիտասարդ,մի երկու անտիպուտինյան պլակատ էր պարզել հայտնվեցին ոստիկանության բաժնում։Այսինքն մեր ոստիկանությունը շատերը համարում են իշխանության պահակ,որոնք սնվում են ժողովդի փողերով և չեն պաշտպանումը Հայաստանի Հանրապետության օրենքը,այսինքն գործում են օրենքից դուրս։Դատարանները և դատախազությունը նույնպես կատարում են իշխանական կամքը և դատական համակարգով դու չես կարող հասնել արդարության, ոստիկանական անօրինականությունների հարցում։Ես չգիտեմ թե ինչպես է ԱՄՆ ում, սակայն Մեծ Բրիտանիայում դատարանի համար միևնույն է կոնֆլիկտի կողմերից ով է ոստիկան, ով նախարար,ով աղքատ թափառական,ով միլիարդատեր,կին թե տղամարդ; կապ չունի․․․ գոյություն ունի օրենք։Խոսքս այն մասին է, որ Մեծ Բրիտանիայում ,ոստիանությանը ուշքի բերելու համար պետք չէ գրավել նրանց շենքը,կարող ես միայն Ֆեյսբուքում գրառում կատարել և դատական համակարգը անպայման շատ արագ կարձագանքի։Ամեն հնարավոր պայմանները կստեղծի, որպեսզի դու, եթե իրավացի ես, հասնես արդարության։
    Պարոն Աբրահամյան,կներեք իհարկե,բայց Դուք խոսում եք միշտ մեր իշխանության ոճով,որոնք նախադասության մի կեսը մեզ համեմատում են զարգացած երկրների հետ,մյուս կեսը ասում են դե մենք հո այդքան հնարավորություն չունենք,որ համեմատվենք զարգացած երկրների հետ։Նման կերպ խոսելը սխալ է։

  2. Գոնե այս մեկի համար ինչ-որ բան կփոխվի says:

    Կատաղի քամի էր բարձրանում: Մոլեգնում էր փոթորիկը: Ծովը փրփրում էր, և հսկայական բարձրության հասնող ալիքները խլացուցիչ աղմուկով հարվածում էին ափին:
    Իսկ քիչ անց ասես ոչինչ էլ չէր եղել. ծովը հանդարտ էր, երկինքը՝ պարզ: Ափը, սակայն, ողողված էր անթիվ-անհամար ծովաստղերով, որոնց ալիքներն էին ցամաք հանել:
    Մի փոքրիկ տղա վազում էր ծովափի երկայնքով, զգուշորեն վերցնում էր ծովաստղերը և ջրին հանձնում:
    Ափին զբոսնող մի անծանոթ մոտենում է փոքրիկին ու ասում.
    – Անմի՛տ տղա, զուր է չարչարանքդ: Չե՞ս տեսնում, ողջ ափը հեղեղված է ծովաստղերով: Միևնույն է, դու չես կարող դրանց բոլորին ծովը դարձնել: Ոչինչ էլ չես կարող փոխել:
    Տղան մի քանի վայրկյան լուռ նայում է անծանոթին, ապա առաջ անցնելով՝ զգուշորեն բարձրացնում հաջորդ ծովաստղը և դարձյալ ջրին հանձնում:
    – Գոնե այս մեկի համար ինչ-որ բան կփոխվի,- համոզված ասում է նա:

  3. Մկների ժողովը says:

    Դժբախտաբար հայ ժողովուրդը դատարկաբան ճառ ասողներ շատ ունեցավ, բայց այդպես էլ իրական զանգ կախողներ գրեթե չունեցավ: Ի գործ, բարեկամներ, ի գործ: Անելիք շատ կա:

  4. Ես բնակվում եմ Գլենդելում և լիովին հաստատում եմ Ձեր տեսակետը: Ես նույն թեմային անդրադարձել եմ «Սասնա ծռեր»-ի անիմաստ գործողության տարելիցի առիթով գրած իմ հոդվածում: Հոդվածում այսօր հեռավոր Գլենդելից զինված գործողութեան կոչեր հնչեցնող իմ բարեկամներին առաջարկել եմ հաջորդ ընտրություններին թողնելով Ամերիկայի իրենց հանգիստ անկյունը վերադառնալ Հայաստան և իրենց «չվաճառվող» ձայներով, օրինական միջոցներով իշխանափոխություն իրականացնել:
    https://robertmarkarian.com/hy/index.php/articles/item/151

  5. Ruben says:

    Երկրորդ աշխարհամարտի (1939–45 թթ.) տարիներին սփյուռքահայերի հանգանականությամբ ստեղծվել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը:
    Հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին ԼՏՊ-ն 1998–2008 թթ., հանդիսանալով սփյուռքա«հայ», հանգանակեց « դավիդ» տնկային սյունը:
    Հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին Ռոբերտ Քոչարյանը 2008թ.–մ. օ., հանդիսանալով սփյուռքա«հայ», հանգանակեց «ալբանաց-իյա» տնակային շարը:
    Տեսնենք հաջորդ տարի Սերժ Սարգսյանը ու՞ր կթռնի, իտալա«հա՞յ» կդառնա, թե՞ ամերիկա«հայ»: Գլխավորը դառնա սփյուռքա«հայ», որ մի քիչ հանգանականությամբ զբաղվի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031