Իսրայելի իշխանությունները կասկածներ ունեն, թե Aeronautics Defense Systems ընկերությունը խախտել է պայմանավորվածությունները. Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառած ընկերության ղեկավարությունը դրանք փորձարկել է հայկական դիրքերի վրա: Թեեւ այս ընկերությունը կտրականապես հերքել է լուրերը, բայց Իսրայելի ՊՆ-ում հետաքննություն է սկսվել:
Ռազմաքաղաքական եւ միջազգային հարցերով իսրայելցի փորձագետ Յակով Կեդմին մեզ հետ զրույցում ասել է. «Այդ դեպքի հետ կապված մանրամասներ առհասարակ չեն հրապարակվում, սակայն, որպես կանոն, վաճառքի թույլտվություն, հատկապես, կոնֆլիկտային գոտիների դեպքում, տրվում է պայմանով, որ չի թույլատրում որեւէ մասնակցություն վաճառված սպառազինության փորձարկմանը: Իհարկե, նման միջադեպերը կարող են իրենց ազդեցությունը թողնել թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետ հարաբերություններում, հենց այդ պատճառով էլ այժմ հետաքննություն է տարվում՝ պարզելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում