Հուլիսի 20-ին Չինարիում հակառակորդի դիպուկահարից մոտ մեկ ժամ պատսպարված 17-ամյա երիտասարդը Չինարիի բնակիչ Աղասի Միրզոյանն է:
Երբ հակառակորդը սկսել է կրակել, 17-ամյա Աղասի Միրզոյանը գյուղի գերեզմանատան տարածքում է եղել՝ անասուններին արոտավայր տանելիս: Աղասի Միրզոյանին փրկել է համագյուղացու շիրմաքարը:
Ներկայացնում ենք Աղասի Միրզոյանի հետ զրույցից մի հատված.
– Ինչպե՞ս եք նկատել, որ կրակոցները հենց ձեր ուղղությամբ են հնչում:
– Տեսա, որ գլխիս վերեւում պատրոնն անցնում ա:
– Դուք որտե՞ղ եք թաքնվել:
-Թաքնվեցի գերեզմանոցի քարերի հետեւը: Մոտ մեկ ժամ մնացել եմ տենց՝ քարերի հետեւում, կես ժամ էլ պառկած եմ եղել: Հենց վեր էի կենում, որ գնայի, սկսում էին կրակել, հասկացել էին, որ ես ըտեղ եմ, իրենց նշանառության տակ էի: Մեկ ժամ հետո դադարեցրին կրակոցները:
Նշենք, որ Աղասի Միրզոյանն ավարտել է դպրոցը: Այժմ գյուղում տարբեր աշխատանքներ է անում: Մեր զրույցում նա նշեց, որ մյուս տարի ամռանը կզորակոչվի բանակ:
Տաթև ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում