Բարսելոնում այսօր տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդում է BBC-ն:
Բացի այդ, ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվել է երկրորդ կասկածյալը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կասկածյալներից մեկը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով:
Հիշեցնենք, այսօր Բարսելոնի կենտրոնում մեքենան մխրճվել է անցորդների մեջ: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 13 մարդ, կա ավելի քան 50 վիրավոր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ