Այսօր՝ օգոստոսի 17-ին Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհին այրված ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Ներքին Կարմիրաղբյուրի 32-ամյա բնակիչ Վարդան Գրիգորյանի մոխրացած դին: Վերջինս պայմանագրային զինծառայող էր:
Հայտնել ենք, որ Վ. Գրիգորյանի մահը ավտովթարի հետեւանք է:
Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Բերդի բաժնի, ռազմական կայազորի քննչական խմբի կողմից բացահայտվել է, որ կատարվածը սպանություն է, սպանության մեջ կասկածվում է Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Ա. Ս.Լալայանը: Վերջինս նույնպես պայմանագրային ծառայող է:
Ըստ տեղեկությունների՝ Ա. Լալայանը ծեծի ենթարկել Վ. Գրիգորյանին եւ նրան ավտոմեքենայի մեջ՝ գլորել ձորը, որպեսզի կատարվածը ավտովթարի նմանվի:
Սպանության պատճառը այն է, որ Ա. Լալայանը իր կնոջ հանդեպ խանդել է Վ. Գրիգորյանին: Լալայանը ձերբակալված է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ