Կատալոնիայի կառավարությունը հաստատել է ավելի վաղ ԶԼՄ-ների հրապարակած այն տեղեկությունը, որ Բարսելոնում ահաբեկչության զոհ է դարձել 13 մարդ, հաղորդում է BBC-ն: Վերջին տեղեկություններով՝ վիրավորների թիվը հասնում է 50-ի:
Նշվում է, որ հարձակում իրականացնողներից մեկը փորձել է թաքնվել, բայց սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով: Ավելի վաղ Կատալոնիայի ոստիկանությունը հայտնել էր, որ հանցագործներից մեկը ձերբակալվել է:
Միաժամանակ, ոստիկանությունը հերքել է այն տեղեկությունը, որ հարձակում է իրականացվել ռեստորանի վրա, և այնտեղ պատանդներ են պահվում:
Ֆրանսիական El Pais պարբերականը տեղեկություն է հաղորդել հարձակման մեջ կասկածվող Դրիս Օուքաբիրի մասին: Հաղորդվում է, որ նա ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում, բայց բնակվում էր Իսպանիայում:
Կատալոնիայի ոստիկանությունն Twitter-ի իր պաշտոնական էջում ընդգծել է, որ առայժմ պարզված չեն կատարվածի դրդապատճառները, և գործը քննվում է որպես «հարձակում»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ