Օգոստոսի 18-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը:
Մեր քննարկման թեման է՝ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի արդյունքում նախնական տվյալներով այրվել է մոտ 3000 հեկտար տարածք, որից 201 հեկտար՝ գիհուտ, 908 հեկտար՝ կաղնուտ եւ 1624 հեկտար խոտածածկ տարածք:
Որքանո՞վ էր պատրաստ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրդեհաշիջման աշխատանքներին, արդյոք ԱԻՆ-ը ժամանակին է արձագանքել հրդեհի ահազանգին, արդյոք ԱԻՆ-ը պատշաճ է իրականացրել կազմակերպչական աշխատանքները, ինչո՞ւ ԱԻՆ-ը մինչ օրս չունի Հայաստանի լանդշաֆտին համապատասխան տեխնիկա՝ նման աղետներին դիմակալու համար:
Այս եւ այլ հարցեր ենք քննարկելու հաղորդման հյուրերի՝ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի եւ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի հետ:
Հաղորդումը կվարի Նելլի Բաբայանը:
Հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ