Սինքֆիլդում ավարտված «Grand Chess Tour»-ի չորրորդ փուլ արագ շախմատի գերմրցաշարում հաղթելուց հետո գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այսօր մեկնարկում է կայծակնային շախմատի մրցաշարում, որը կտեւի երկու օր:
Մասնակիցները նույնն են՝ Լեւոն Արոնյան, Ֆաբիանո Կարուանա, Հիկարու Նակամուրա, Յան Նեպոմնյաշչի, Լենյեր Դոմինգես Պերես, Կե Կուանգ Լյեմ, Սերգեյ Կարյակին, Դավիդ Նավարա, Գարի Կասպարով, Վիշվանաթան Անանդ:
Արոնյանի առաջին մրցակիցը կայծակնային շախմատի մրցաշարում Հիկարու Նակամուրան է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ