ԱԻՆ-ը հաղորդել է՝ օգոստոսի 17-ին, ժամը 17-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանից տեղեկացանք, որ «ՎԱԶ-2106» ամբողջովին այրված ավտոմեքենայում հայտնաբերված, Ներքին Կարմիրաղբյուրի 32-ամյա բնակիչ Վարդան Գրիգորյանը պայմանագրային զինծառայող էր, շարքային: Նա անչափահաս երկու երեխաների հայր էր:
Գյուղապետը ասաց, որ դեպքի պատճառների մասին ինքը ոչինչ չգիտի:
Բերդի տարածաշրջանից տեղեկացանք,որ այդ մահը ավտովթարի հետեւանք է, Վ. Գրիգորյանը ոլորանում չի կարողացել ղեկավարել ավտոմեքենան, մեքենան ընկել է ձորը եւ բոցավառվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ