Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ լինում է, ուրեմն ե ՞ս եմ ասում գնացեք, արեք, ես ընտանիք ունեմ, երեխեք ունեմ, հոգնել եմ արդեն». Ռուբեն Հայրապետյան

Օգոստոս 17,2017 18:02

Հիշեցնենք, որ Օգոստոսի 15-ին Երևանի բնակիչ, 1993թ. ծնված երիտասարդից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն թվականի օգոստոսի 14-ին ժամը 15:30-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտակայքում, վնասել են իր ավտոմեքենան, բռնություն գործադրել իր նկատմամբ։
Ըստ քաղաքացու՝ բռնության գործադրմամբ իրեն տեղափոխել են Երևան քաղաքում գործող սրճարաններից մեկում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին ծեծի են ենթարկել, ապա՝ որոշ ժամանակ անց, բաց թողել:

Նա Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր անվան հետ կապվող դեպքին՝ ասաց. « Զանգեք հորաքրոջս, հորաքրոջս տղաներին, հորաքրոջս ամուսնուն, եթե իմ բարեկամներից մեկը սրիկա է, ես մեղավո ՞ր եմ: Սենսացիա ՞ եք անում, խելացի լրագրողնե ՞ր եք, ինչ լինում է, ուրեմն ե ՞ս եմ ասում գնացեք, արեք, ես ընտանիք ունեմ, երեխեք ունեմ, հոգնել եմ,
արդեն»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք նաեւ, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, երիտասարդի դաժան ծեծը կապվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ: Մասնավորապես, «Փաստինֆո»-ն գրել էր, որ երիտասարդը մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել այն բանի համար, որ հանդգնել է Ռուբեն Հայրապետյանի հորաքրոջ թոռնուհուն հրավիրել իր ծննդյան արարողությանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031