Օգոստոսի 16-ին կայացել է Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության ,մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանից տեղեկացանք, որ տնօրենի պաշտոնի թեկնածուները 3-ն են եղել՝ դպրոցի գործող տնօրեն Գերասիմ Թիրաբյանը, Իջեւանի ավագ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Սամվել Սիմոնյանը եւ կրթության ազգային ինստիտուտի աշխատակից Ռուզաննա Մովսիսյանը:
Խաշթառակի դպրոցը 14 տարի ղեկավարած Գ. Թիրաբյանը ստացել է 2, Ս. Սիմոնյանը՝ 6 ձայն, Ռ. Մովսիսյանը ձայն չի ստացել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշի մարզպետ՝Հովիկ Աբովյանը Գերասիմ Թիրաբյանին, Ռուզաննա Մովսիսյանին խոստանում է, որ իրենք են լինելու Խաշթառակ գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնում , բայց վերջին պահին մարզպետարանի աշխատակիցներին,ովքեր հանդիսանում են դպրոցի խորհրդի անդամներ հանձնարարում է, որ քվեարկեն Սամվել Սիմոնյանի օգտին։