Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդական հնգօրյա համախմբում-հավաք Ռումինիայի Բուխարեստ և Սուչավա քաղաքներում

Օգոստոս 17,2017 17:13

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, օգոստոսի 10-14-ը Ռումինիայի Հայոց թեմում տեղի ունեցավ Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման (ՀԵՀԵՄ) Եվրոպայի տարածաշրջանում հնգօրյա համախմբում-հավաքը։

Համախմբանը մասնակցում էին 33 երկրներից, այդ թվում` Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ–ից, Վրաստանից, Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից, 18-30 տարեկան շուրջ 100 երիտասարդներ իրենց թեմակալ առաջնորդների առաջնորդությամբ։

Համախմբման համար որպես թեմա էր ընտրված «Եկեղեցի և ընտանիք» կարգախոսը` դիտարկելով Եկեղեցին իբրև մեծ ընտանիք, իսկ ընտանիքը` որպես փոքր եկեղեցի:

Պաշտոնական բացման արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքի ընթերցումով:

Ռումին Ուղղափառ Եկեղեցու պետ Դանիել Պատրիարքի խոսքն ընթերցեց պատրիարքական փոխանորդ Հերոնիմոս եպիսկոպոս Սինաիտուլը: Խոսքով հանդես եկավ Ռումինիայի Կրոնից նախարար Վիկտոր Օպասկին՝ խոսելով Հայ և Ռումին Եկեղեցիների եղբայրական կապերի մասին: Իր հերթին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ և ՀԵՀԵՄ պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը իր երախտագիտությունը հայտնեց բոլոր կազմակերպիչներին և ողջունեց հայ երիտասարդությանը: Հավաքի մասնակիցներին ողջունեց նաև Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ով մեկ անգամ ևս իր երախտիքի խոսքը հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ նման տեսլական ունենալու և նմանատիպ կարևոր նախաձեռնությունն օրհնելու համար, ինչպես նաև Ռումինիայի կառավարությանը՝ ի դեմս Կրոնների նախարարության, որը մշտապես աջակցում և ֆինանսավորում է Հայոց թեմի ծրագրերն ու նախաձեռնությունները, Ռումին պատրիարքությանը, ՀԵՀԵՄ պատասխանատու գերշ. Տ. Հովնան արք. Տերտերյանին, Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանը, բոլոր կազմակերպիչներին ու աջակիցներին և հայ երիտասարդությանը։

Միջոցառումների շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդները առիթ ունեցան մասնակցելու հոգևոր թեմատիկ քննարկումների, բարձրացնել իրենց հուզող հարցերը և ստանալ պատասխաններ, մասնակցել ուխտագնացությունների և կապեր հաստատել միմյանց հետ։

Հավաքին քննարկվեցին նաև «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» խորագրի ներքո 2018 թ. երիտասարդության տարի հռչակման ծրագրի կազմակերպչական հարցեր։

Համախմբումը կազմակերպվել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Ռումինիայի Հայոց թեմի նախաձեռնությամբ, աջակցությամբ ու նախագահությամբ ՀԵՀԵՄ պատասխանատու Հովնան արքեպիսկոպոսի, բարերարությամբ ու հովանավորությամբ Ռումին պետության, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության և Ռումինիայի Հայոց թեմի ծխական համայնքների։

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031