Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաների կյանքն ու անվտանգությունը ապահովված չէ». Արմեն Պողոսյան

Օգոստոս 17,2017 16:02

«40 երեխա տարբեր մանկապարտեզներից միաժամանակ հայտնվեցին հիվանդանոցներում, ավելի սարսափելի ի՞նչ կարող է լինել, մեր նամակները վարչապետին, ՍԱՊԾ-ին անպատասխան են մնում: Նամակներում բացարձակ տգիտություն է: Ո՞ւր է երեխաներին տրված սննդի վերլուծության փաստերը, անցել է երկու տարի»,- այսօր «Տեսակետ» ակումբում դժգոհեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

Նա հայտարարեց՝ «Մանկական հաստատություններում՝ կլինեն դպրոցներ, մանկապարտեզներ, երեխաների կյանքն ու անվտանգությունը ապահովված չէ: Գյուլագարակում հայտնաբերվել է եւս 9 երեխա, վերջին դեպքը մարտ ամսին է եղել: Իսկ 40 երեխայի դեպքից անցել է 2 տարի: Վերջին դեպքը 2017-ի մարտին է եղել, մենք ինչով վստահ լինենք, որ մեր երեխաները ապահով տեղում են: Մանկական հաստատությունների ղեկավարը հեռուստացույցով հայտարարում է՝ մենք ցնցված ենք, երբ երեխաները թունավորվել են: Չի հասկանում՝ էդ լեզվով խոսում են դրամատիկ թատրոնում: Դուք ցնցված եք, հետո՞ ինչ, ո՞վ պիտի պատասխան տա: Ասում են՝ մանկապարտեզների տնօրենները արձակուրդում էին, այդպիսի բան չի կարող լինել: Երբ տնօրենը գնում է արձակուրդ, իր հրամանով նշանակում է մեկ ուրիշին, հետո նոր գնում է»:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը նրան պատասխանեց. «Արդեն իսկ երկու տարի է անցել այն դեպքերից, որոնց անդրադարձավ պարոն Պողոսյանը: Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ հարցերին: Այն ժամանակ, ես լինելով սննդամթերքի անվտանգության տեսչության բաժնի պետ, ներգրաված եմ եղել այդ դեպքերով աշխատանքներին, հարուցվել է քրգործ, իրականացվել է նախաքննություն, մեզ դիմել են, որ ստանան անհրաժեշտ լաբորատոր փորձաքննության արդյունքները: Մենք նշել ենք, որ նախաքննություն է, քրգործ է հարուցված, իրավասու չենք որեւէ մեկին ներկայացնել պարզաբանումներ: Դրանից հետո պարոն Պողոսյանը դիմում է վարչապետին»:

Դանիելյանն ասաց, որ իրենց կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները, արդյունքների մասին էլ հրապարակվել է, թե ինչից են թունավորվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031