Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարությունը զգոնության կոչ է անում

Օգոստոս 17,2017 14:37

Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, ինչպես նաև՝ մինչ այդ ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի հարակից տարածքներում բռնկված հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ: ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչով դիմում է հանրապետության բնակչությանը` ցուցաբերել զգոնություն և զգուշություն և հորդորում՝ չվնասել աղետի պատճառով  անվտանգ վայրեր ու թաքստոցներ փնտրող կենդանիներին:

Իսկ  որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ զերծ մնալ ՀՀ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի որսահանդակների բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց: ՀՀ բնապահպանության նախարարը նաև հանձնարարել է Բնապահպանական պետական տեսչությանը ուժեղացված հսկողություն սահմանել վերոհիշյալ շրջաններում՝  ուշադրության կենտրոնում պահելով կարմիր գրքում գրանցված կենդանիներին: Կոչ ենք անում խստորեն պահպանել նշված պահանջները և մեզ փոխանցել կենդանիների շարժի հետ կապված ձեր ունեցած հավաստի տեղեկատվությունը:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031