1998թ. մինչ օրս ՀՀ-ում 3000 հեկտար անտառ է այրվել: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողներին հատնեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Ռուբեն Պետրոսյանը: Նրա փոխանցմամբ՝ Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի տարածքում բռնկված հրդեհն ընդգրկել է մի քանի հարյուր հեկտար:
Ինչ վերաբերում է վերականգնմանը, Ռուբեն Պետրոսյանի խոսքով՝ արտավանում կվերականգնվեն տերեւավոր ծառատեսակները, այդ թվում՝ կաղնին, մինչդեռ գիհիների հարցը դժվար է. «Գիհին դժվար է անգամ տնկարանում աճեցնել: Եթե հաջողվեց, 2019-ից վերականգնման աշխատանքներ կլինեն»:
Բանախոսը նաեւ հայտնեց, որ 2018թ. բյուջեով անտառների վերականգման համար նախատեսվում է տրամադրել 1 միլիարդ 900 միլիոն դրամ. «Խոսքը 1000 հեկտար վերականգնելու մասին է, դա տարիների աշխատանք է, բայց կիրականացնենք: Պետք է ունենանք արագ արձագանքման խմբեր: Որտեղ դրանք կան, հրդեհը չի տարածքում: Այժմ դրանք գործում են միայն Կապանի, Սյունիքի եւ Հրազդանի անտառտնտեսություններում եւ հագեցած են ամենագնաց մեքենաներով, ջրող սարքավորումներով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ