Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկշա Բավցեւիչ․ «Ամեն ինչ դեռ մեր ձեռքում է»

Օգոստոս 17,2017 13:13

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը Շվեդիայի հետ արտագնա հանդիպման ավարտին ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է խաղի արդյունքները:

«Մրցակիցը մեծ ճնշում գործադրեց մեր վրա եւ բավական կոպիտ էր գործում: Շատ ուժեղ հսկողություն էին սահմանել Բոաթրայթի նկատմամբ։

Ցավոք, մենք չդիմացանք այդ ճնշմանը։ Բավական անհաջող իրացրինք տուգանայինները։ Այս երկու հանգամանքը մեծ ազդեցություն ունեցավ խաղի ելքի վրա։ Մեր թիմը նման հանդիպումների փորձ չունի, ինչը տեսանելի էր այսօր»,- նշել է մարզիչը։

Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի Երեւանում՝ ընդունելով Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանուն: Հայաստանի հավաքականը խմբից դուրս գալու շնաս դեռ ունի: Դրա համար անհրաժեշտ է հաղթել:

«Շվեդիան ապահովեց տեղը հաջորդ փուլում։ Վերջին տուրում մենք կարող ենք հաղթել եւ նվաճել այս խմբի երկրորդ ուղեգիրը։ Մենք այլ տարբերակ չունենք: Ամեն ինչ մեր ձեռքում է: Հույս ունեմ, որ հայ երկրպագուները կգան մարզադահլիճ եւ կաջակցեն մեզ», – ասել է Նիկշա Բավցեւիչը։

Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին, ժամը 20։00-ին՝ ԿԱ ՊԵԿ մարզադահլիճում, նախկին «Միկա»։ Մուտքն ազատ է։

Աշոտ ՀԱՄՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ՀԲՖ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031