Շարլոթսվիլում՝ Վիրջինիայի համալսարանի շենքի մոտ, հազարավոր մարդիկ երեկ մոմավառությամբ հարգանքի տուրք են մատուցել սպիտակամորթ ծայրահեղականների հետ 4 օր առաջ տեղի ունեցած բախման ընթացքում սպանված երիտասարդ կնոջ հիշատակին:
Խաղաղ ակցիան բանավոր տարածած տեղեկատվությամբ և հեռախոսային գրություններով կազմակերպած ուսանողները անվտանգություն և կարգուկանոն ապահովելու նպատակով նախաձեռնության մասին չեն ծանուցել սոցիալական ցանցերում:
Նախօրեին հարյուրավոր բնակիչներ հավաքվել են Շարլոթսվիլի թատրոնի պատմական շենքում և ոգեկոչել սպիտակամորթ ծայրահեղականի միտումնավոր վրաերթի հետևանքով օգոստոսի 12-ին սպանված 32-ամյա Հիթեր Հեյերի հիշատակը:
Վրաերթն իրականացրած 20-ամյա սպիտակամորթ երիտասարդին ձերբակալել և ներկայացրել են սպանության մեղադրանք:
Մինչդեռ, նախագահ Դոնալդ Թրամփը երեկ լուծարել է բիզնեսի հարցերով զբաղվող երկու խորհուրդներ այն բանից հետո, երբ դրանց բարձրաստիճան անդամներն՝ ի նշան բողոքի, դուրս են եկել խորհրուրդների կազմից:
Արտադրողների խորհրդում և Ռազմավարության և ու քաղաքականության խորհրդում ընդգրկված անվանի բիզնեսմեններից շատերը դադարեցրել են իրենց անդամությունն այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը Շարլոթսվիլի անկարգությունների համար մեղադրել է ոչ միայն սպիտակամորթ ծայրահեղականներին, այլև ռասիզմը դատապարտող ակտիվիստներին:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում