Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ակտիվացել արևմտամետները. «Հրապարակ»

Օգոստոս 17,2017 12:26

Հարցազրույց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ:

– Վերջին շրջանում արեւմտամետների՝ կլինի շարժում, նախաձեռնություն, թե անհատ վերլուծաբան, ակտիվություն է նկատվում: Համաձա՞յն եք դրա հետ եւ ինչո՞վ կբացատրեք նման ակտիվությունը, հատկապես, որ ռուսամետ գործիչների զսպվածությունն էլ է նկատելի:

– Հայաստանի սեպտեմբերի 3-ի հայտնի «ընտրությունը» (ԵԱՏՄ մտնելու որոշումը՝ հեղ․) եւ դրա հետեւանքներն ակնհայտորեն նպաստավոր հող են ստեղծել այլընտրանքային օրակարգ ձեւավորելու համար: Ցավոք, Հայաստանի ընդդիմությունը չնախընտրեց օրակարգ ձեւավորել, որն այլընտրանք կլիներ գործող իշխանություններին: Մի կողմից՝ անձնավորված պայքար, մյուս կողմից՝ ընտրողների քվեների առքուվաճառք եւ այլն, թույլ չտվեցին այդ գաղափարական այլընտրանքային օրակարգն ու նրա հաղթարշավը: Այդուամենայնիվ, եթե անգամ Հայաստանի քաղաքական ուժերը ձախողել են այդ բարենպաստ պայմաններն օգտագործելու պահը, դա չի նշանակում, թե այդպիսի հնարավորություններ էլ չկան, հատկապես, որ Հայաստանի որդեգրած արտաքին ու ներքին քաղաքականության ճգնաժամերն օրեցօր ավելի հաճախակի են բախվում մեր երեսին, եւ, ակնհայտորեն, ցանկացած քաղաքական ուժի դիրքերն ավելի են ուժեղանում ընդդեմ իշխանության: Իհարկե, նման պայմաններում գիտակցելով, որ կա վակուում, կա ազատ ընտրազանգված, որն ըստ էության եթե անգամ իր մասշտաբներով պատկառելի չէ, այդուամենայնիվ, կայուն ընտրազանգված է։ Խոսքը վերաբերում է մտավորական, ինտելեկտուալ, միջին խավի ներկայացուցիչներին, որն ակնհայտորեն ժողովրդավարական, եվրոպական արժեքներին այլընտրանք չեն տեսնում, հետեւաբար, այդ ընտրազանգվածի խոսափողը դառնալու համար կան նման քայլեր:

– Իսկ արեւմտամետների ակտիվությունը հնարավո՞ր է նաեւ Ղարաբաղի կոնֆլիկտով պայմանավորված լինի, Մինսկի խմբի համանախագահներին հակազդեցություն եւ այլն:

– Գիտեք, Հայաստանում արեւմտամետ դաշտը բավական խայտաբղետ է, հետեւաբար, այդ կտրվածքով խոսել միասնական հարցի մասին, հնարավոր չէ:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031