Բռնցքամարտի 2017 թվականի աշխարհի առաջնությանը մեր երկիրը ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ազգային հավաքականի անդամներ Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Կարեն Տոնականյանը (60 կգ):
2017 թ. Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Բաչկովը, դառնալով Եվրոպայի չեմպիոն, իսկ Կարեն Տոնականյանը դուրս գալով առաջնության քառորդ եզրափակիչ, ձեռք են բերել աշխարհի առաջնության մասնակցության իրավունք:
Նշենք, որ 2017 թ. աշխարհի առաջնությունը անցկացվելու է օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 2-ը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում: Մարզիկները մրցավայր կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն