Լրահոս
Օրվա լրահոսը

Չինացի ներդրողներին է ներկայացվել Հայաստանի ներդրումային ներուժը

Օգոստոս 17,2017 11:32

ՉԺՀ-ում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը օգոստոսի 16-ին Պեկինում՝ Չինաստանի մասնավոր հատվածի միջազգային առևտրային պալատի կենտրոնական գրասենյակում, չինացի գործարարներին և ներդրողներին է ներկայացրել Հայաստանի գործարար միջավայրը, ներդրումային գրավչությունները, ներուժը և առկա հնարավորությունները, ինչպես նաև մի շարք ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, հանքարդյունաբերության, արտադրության, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում:

Մասնավորապես ներկայացվել են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու և Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ներդրումային ծրագրերը, նախագծեր վերականգնվող արևային, հողմային, գեոթերմալ և հիդրոէներգետիկայի ոլորտներում։ Մասնակիցների ուշադրությանն են ներկայացվել Հայաստանում ձկնաբուծության զարգացման և ջերմոցային տնտեսությունների կառուցման վերաբերյալ նախագծեր, պղնձաձուլարանի կառուցման և հանքարդյունաբերության ու արտադրության ոլորտի մի քանի այլ ծրագրեր։ Անդրադարձ է կատարվել նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու կառուցման ծրագրին։
Հանդիպմանը ներկա են եղել պետական և մասնավոր կառույցներից 40-ից ավելի մասնակիցներ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը նշել է, որ հետաքրքրությունը չինական կողմից բավականին մեծ է հատկապես ենթակառուցվածքային և հանքարդյունաբերության ոլորտների հանդեպ։ «Ինտենսիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի տնտեսության, ներդրումային դաշտի և առհասարակ, երկրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու և ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Հաճախակի անցկացվում են տարբեր ձևաչափերի միջոցառումներ, հանդիպումներ չինացի ձեռնարկատերերի, ներդրողների հետ, որպեսզի վերջիններս առավելապես տեղեկացված լինեն Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում առկա համագործակցության հնարավորությունների և ներդրումային ներուժի մասին: Դրանցից մեկը հենց այսօրվա հանդիպումն էր: Նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու, և ճիշտ թիրախավորված աշխատանքի արդյունքում խթանելու ենք Հայաստանում չինական ներդրումների ծավալների աճը»,- ավելացրել է Աբաջյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031