Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ «ազատություն» են փնտրում

Օգոստոս 17,2017 10:20

Երբ մեր համաքաղաքացիները ցանկանում են Հայաստանից փախչել, որովհետեւ այստեղ աշխատանք չունեն, կամ ունեն, բայց ուզում են ապրել ավելի բարեկեցիկ, ավելի ապահով կյանքով, դա հասկանալի է: Բայց երբ նրանք ասում են, որ ուզում են գնան Հայաստանից, որովհետեւ ազատությանն են կարոտ, դա ինձ համար փոքր-ինչ տարակուսելի է: Նույնիսկ՝ Միացյալ նահանգների դեպքում:

Ի՞նչ ազատություն է հայաստանցին փնտրում Ամերիկայում: Նա պատրաստվում է ելույթ ունենալ ամերիկյան հեռուստատեսությամբ եւ հայհոյել Թրամփի՞ն: Այո, համանման ազատություն Հայաստանում չկա՝ այստեղ այդ հնարավորությունն են տալիս միայն ֆեյսբուքն ու որոշ կայքեր: Եթե նրա նպատակը երբեւէ CNN-ի եթերում հայտնվելն է եւ սրտի ուզածն ասելը՝ խնդիր չկա, արժե գնալ: Գուցե նա պատրաստվում է քվեարկել տարբեր տեսակի ընտրություններում՝ իմանալով, որ դրանք արդա՞ր են լինելու: Այո, դա կարեւոր ազատություն է, բայց ենթադրում եմ, որ ԱՄՆ հասնելու հաջորդ իսկ օրը նրան քվեարկելու հնարավորություն չի տրվի: Նա ուզում է բիզնես դնել՝ վստահ լինելով, որ օլիգարխիային ծառայող ու ոտից գլուխ կոռումպացված հարկայինն ու մաքսայինը նրան չե՞ն սնանկացնի, ինչպես որ դա արվում է Հայաստանում: Բայց բիզնեսում ունենալով այդ իսկապես նշանակալից ազատությունը, ենթադրում եմ, որ հայաստանցին ԱՄՆ-ում կառնչվի բազմաթիվ այլ խնդիրների: Ուրիշ հարց, եթե նա կաշխատի արդեն իսկ «գործ դրած» իր բարեկամի կրպակում: Բայց մի՞թե ամերիկյան «բուդկայում» աշխատելն ավելի մեծ ազատություն է ապահովում, քան հայաստանյան «բուդկայում»: Աշխատավարձե՞րն են տարբեր՝ այո: Հայաստանյան «բուդկայում» կարող է աշխատատեղ չլինե՞լ՝ այո: Բայց բուն ազատության հետ դա, կարծես թե, կապ չունի: Իհարկե, ավելի հավանական է, որ ԱՄՆ-ում հայտնված մեր համաքաղաքացին ոչ մի բան էլ չանի եւ կապրի welfare-ի միջոցով: Սակայն ազատության կամ անգամ արդարության տեսանկյունից՝ ի՞նչ տարբերություն՝ դու որպես բույս ապրում ես Հայաստանում, թե՞ Միացյալ նահանգներում:

Բայց ԱՄՆ-ի դեպքում, գոնե տեսական մակարդակով, ազատություն փնտրելու ձգտումը հասկանալի է՝ այն պարզ պատճառով, որ Միացյալ նահանգներն ավելի ազատ, ավելի ժողովրդավար եւ ավելի օրինապաշտ երկիր է, քան Հայաստանը: Բայց երբ մարդիկ հայտարարում են, որ հանուն այդ, «ոչ նյութական» բարիքների ուզում են գնալ Ռուսաստան, դա արդեն դժվար ընկալելի է: Խոսքի, ցույցերի, քաղաքական գործունեության ազատությունն այդ երկրում ավելի շատ է սահմանափակված, քան մեզ մոտ: Չինովնիկների կոռուպցիան ավելի շատ է զարգացած, քան Հայաստանում: Էլ ընտրությունների մասին չեմ ասում:

Իհարկե, ավելի ցանկալի է Ռուսաստանում ինչ-որ գործ ունենալ եւ ամեն ամիս նալոգներ մուծել չինովնիկներին եւ ռեկետ անողներին, քան Հայաստանում ոչ մի գործ չունենալ: Բայց ի՞նչ կապ ունի դա ազատության եւ արդարության հետ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Zaven says:

    Հայաստանցիների մի հատված չի ուզում ապրել մի երկրում,որտեղ նույն արարքի համար մեկին ոչինչ չի հասնում ,մյուսին 10 տարի ա հասնում,իսկ էն մյուսը 10 000 դոլարով պրծնում ա։Էն մարդիկ որոնք պատկանում են այն մարդկանց թվին որոնց ոչինչ չի հասնում, իհարկե, շատ են սիրում Հայաստանը և առիթը բաց չեն թողնում գովերգել Հայաստանի փառքը։Հայաստանում, 1999 թվականից հետո, շատ մարդիկ դարձան անպաշտպան,քանի որ իշխանության եկան մարդիկ Արցախից,իրենց հետ բերելով էլի լիքը մարդ Արցախից և Երևանի հարակից գյուղերից,հերոսներ,կռվածներ,կռազի ու վազի շոֆերներ որոնք դարձան պաշտոնյաներ և Հայաստանը կիսեցին իրենց և իրենց նման հերոսների միջև։Շատ տուժեց մտավորականությունը,քանի որ այս Արցախի հերոսները,որպես մտավորական Սոս Սարգսյանից բացի ոչ ոքի չէին ճանաչում։

  2. Artur Lazarian says:

    Ո՜նց է զգացւում, որ ազատ երկրում երբեւէ չէք ապրել։
    Ես Հայաստանից հեռացել եմ հէ՛նց ազատութեան պակասի պատճառով եւ հիմա շատ երջանիկ եմ ինձ զգում։

    Եթէ վաղը միւս օրը Հայաստանը ծաղկուն երկիր դառնայ եւ ես էլ գերհարուստ մարդ լինեմ, միեւնոյն է չեմ վերադառնալու։

    • Աշոտ says:

      ԱՄն-ումելա տենց.
      Եթե հարուստնա հանցանք գործում լավ փաստաբաններա վարձում, փողա տալիս գրավի դիմաց ազատա արձակվում, եթե աղքատ սևամորթա կամ մեքսիկա նստումա.

      ԱՄՆ-ի ներկա նախագահը բազմիցս սուտ սնանկացելա դրա միջոցով քցելա թե իր ֆիրմաների բաժնետերերին թե պետության հարկերը.
      Նորմալ երկրում պիտի գաղութում լիներ ոչ թե նախագահի աթոռին.

    • Աշոտ says:

      Նախորդ կոմենտը Զավենի պատասխաններ.
      Վատը էտա, որ գնացողները վստահ են, որ երբ ուզեն կարան վերադառնան,, կորցնելու բան չունեն”
      Պետքա բոլոր դժվար պահի երկիրը լքողների համար վերադարձի ճանապարհի փակել.
      Դուք պիտի իմնանք, որ եթե շատ հարուստ կամ աղքատ եթե ուզենաքել հետ գաք ներս թողող չի լինելու.

      Թե չէ կան օրինակներ, որ մարդիկ 40տարի ուրիշ երկրնեում հարկ են վճարում հենց տեղները նեղանումա գալիսեն Հայաստան ու մուննաթ են գալիս, թե բա խի Հայաստանը իրանց չի օգնում.

  3. Artur Lazarian says:

    Ներողութիւն, իհարկէ, բայց չարժէ ազատութեան նման վեհ գաղափարը իջեցնել-հասցնել «բուդկա» դնելու մակարդակին։

  4. Լավատես says:

    Նորակոչիկին դաստիարակում, սովորեցնում, վարժեցնում են փորձված մասնագետ զինվորականները ու նորակոչիկը դառնում է մասնագետ փորձված զինվոր, նմանապես՝ մեր նորակոչիկ ժողովրդին դաստիարակում, սովորեցնում ու վարժեցնում են իսկական քաղաքացիները ու ժողովուրդը դառնում է փորձառու իսկական քաղաքացիների հավաքական ուժ, այլ կերպ՝ ազգ:
    Ունենք հոյակապ տաղանդաշատ աշխատասեր արարիչ ժողովուրդ, քիչ են իսկական քաղաքացիներն ու ավելի քիչ են սովորեցնող դաստիարակող ու վարժեցնող իսկական քաղաքացիները, այսինքն՝ ժողովրդից ազգ դաստիարակող հավաքական ուժ չունենք եւ այստեղ ոչ նորակոչիկ՝ քաղաքականապես անդաստիարակ ժողովուրդն է մեղավոր, ոչ էլ անպլոճիկ ու անգաղափար կառավարությունը, մեղավոր է մեր իսկական քաղաքացիների հանցավոր համեստությունը:

  5. joradzadza says:

    Ազատություն բառը փոխարինեք ՞լավ ապրել՞ արտահայտությամբ և հանգստացեք: Թե չէ կսկսվեն ՞New York Times՞-ը ՞Առավոտ՞-ի կամ ՞CNN՞-ը ՞Շանթ՞-ի հետ համեմատելն ու տարբերություն չտեսնելու զառանցանքները:

  6. մարդամեկ says:

    Զարմանում եմ , որ արդեն տասնամյակներով հայաստանցիները հեռանում են ազատության պակաս ասելով եվ դեռ չենք կարողանում հասկանալ թե դա ինչ է. Երեվի մի 30 կամ 40 տարի հետո հասկանանք ՞ . Կամ էլ ձեվ ենք տալիս թե չենք հասկանում. …..

  7. gohar says:

    Պ-ն Աբրահամյան,․․․” ազատությանն են կարոտ ,նույնիսկ՝ Միացյալ նահանգների դեպքում:”
    Ապրո՛ղը գիտե ։
    Կարդում եմ Mark leibovich ” This Town” ; Եվ․․․՞ Վախենում եմ, որ եմ ձեր հաջորդ գրառումով պիտի հակադրեք նաև այդ ասպեկտով։
    Մի քիչ ա՛յն չէր։

  8. Ruben says:

    Ազատատենչ հայի թշնամին՝ էությամբ ստրուկ «հայ» արարածն է, լինի դա Հայաստանում, Ռուսաստանում թե մի այլ երկրում:
    Ո՞վ պետք է մարի Հայաստանի արտաքին պարտքը:
    Հիմնականում արտադրանք արտահանողները՝ պետությանը վճարվող հարկերով (իրենց գրպանից):
    Թե ո՞վ է սնվում օտարերկրյա վարկերով՝ պատկերացրեք ինքներդ:
    Միայն չասեք՝ անվտանգություն, կրթություն, առողջապահություն եւ այլ ստեր:
    Ցանկություն կա՞ մարել աւազակների պարտքերը, թե՞
    Քանի աշխարք չար է,
    Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
    Մեջ աշխարքին ես չեմ մնա:
    Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
    Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
    Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
    Էն ժամանակ հրամանք կա,
    որ էլնենք էդտեղեն:
    Եւ վե՞րջ…

  9. Nune says:

    Когда люди,экономя на еде,без горячей воды и возможности съездить в отпуск,ощущают величие своей страны – это не патриотизм,а шизофрения( Интеллектуальный юмор ).Բայց էդ էլ դեռ հեչ…Սարսափելին այն է ,երբ հարազատիդ պետք է վիրահատություն, բուժում, ու դու չունես էդ վիրահատության գումարը…Ու ,անօգնականությունից, ուզում ես գայլի պես ոռնաս…Իսկ ԱՄՆ-ում, համոզված եմ,մարդուն չեն թողնի անօգնական…

  10. Հ.Շ. says:

    յարգելով – սակաւաթիւ – բացառութիւններ,
    Հայաստանից արտագաղթը խորքին մէջ առողջ բան է,
    ոչ միայն երկրին համար, այլ ազգային գիտակցութեամբ համայն հայութեան ի նպաստ

    դա զտման գործընթաց է

    իսկ զուր է ակընկալել թէ դասալիքը գոնէ քաջութիւնը, պարկեշտութիւնը պիտի ունենայ ընդունելու իր դասալքութիւնը

    ուրեմն, նա ամէն առիթով Հայաստանը պիտի վարկաբեկէ, ջանալ արդարացնելու համար իր քառասմբակ փախուստը

    Համացանցային Հայաստանը (ներառեալ Արցախի մարզը) այլեւս կապ չունի տարրական իրականութեան հետ

  11. մարդամեկ says:

    Եթե գյուղացին լավ բերք է ստանում, բայց պահում ,թթվացնում, փչացնում եվ հետո որոշում է զտել, զտումից հետո ապրանքի 90 տոկոսը թափվում է. Հետո էլ ասում , թե զտման գործնթացը ամենակարեվորն է, տեսեք 10 տոկոսը ապրանքի փրկվեց.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031