Սուր է Վանաձորի ավագանու հարցը, որտեղ «Լուսավոր Հայաստան», ՀՎԿ, ԲՀԿ խմբակցությունների չմասնակցելը քվորումի խնդիր է առաջացնում։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն ասաց․ «Մենք շարունակելու ենք բոյկոտը, մեր հայցադիմումը հասել է ՍԴ, նիստը նշանակված է հոկտեմբերին: Մինչ այդ որեւէ փոփոխություն չի եղել մեր քայլերի, մեր որդեգրած քաղաքականության մեջ»: Ինչ վերաբերում է ՀՎԿ-ի ու ԲՀԿ-ի կողմից բոյկոտը դադարեցնելուն, ապա «ինչպես միացել են, այնպես էլ կարող են այլեւս չմիանալ մեր բոյկոտին»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում