Լրահոս
Օրվա լրահոսը

Թթի օղու «հեղինակային իրավունքը» ոչ թե Արցախինն է, այլ` Քարահունջինը

Օգոստոս 17,2017 16:00

Թթի օղին ոչ թե Արցախի այցեքարտն է, այլ` Քարահունջի: «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց երկար տարիներ գիտական աշխատանքով զբաղված Վլադիկ Աբրահամյանը: Նրա խոսքով, թթի ծառն իր ապուպապերն են 200 տարի առաջ բերել Նախիջեւանի Աբրակունիսի շրջանից եւ տնկել Գորիսի Քարահունջ գյուղում եւ թթի օղին էլ առաջինն այդ գյուղում է պատրաստվել: Ըստ Վլադիկ Աբրահամյանի, թթի ծառը Նախիջեւանից բերել է իր Ավագ Քեռի անունով պապի պապը, որի մասին նշված է նաեւ տոհմածառում:

«200 տարուց ավելի է այդ տոհմածառը կա, այն այժմ մեր տանն է: Ամեն անգամ գովազդում են, թե թթի օղին Արցախին է պատկանում, բայց դրանով մարդկանց ապատեղեկատվություն են տալիս: Նման բան չկա. Նախիջեւանից Զանգեզուր են բերել, Զանգեզուրից` Արցախ: Այնպես որ թթի օղու «հեղինակային իրավունքը» Քարահունջին է պատկանում»,-ասաց Վլադիկ Աբրահամյանը:

 

ՍԵՓ. ԼՐ.

 

«Առավոտ»

16.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031