Տերյան փողոցում արված այս լուսանկարը փաստում է, թե ինչպես է նոր Երեւանը «կուլ տալիս» Հին Երեւանին: Քաղաքի սրտում բուսնող բարձրահարկ նորակառույցները տառացիորեն ջնջում են իրենց «նախորդներին»: Իսկ եթե որոշ հին շենքեր էլ պահպանվում են, ապա միայն այն եղանակով, որ դրանց ֆասադները նորակառույցների մեջ են ներմուծվում: Մինչդեռ շենքը միայն ֆասադը չէ, այլ այնտեղ ապրող էներգիան, հիշողությունները……Արդեն քանի տարի խոսվում է Հին Երեւան նախագծի մասին, ըստ որի` Երեւանի գլխավոր պողոտայում կյանքի կոչվելու արդյունքում պետք է նույնությամբ վերականգնվեն արժեքավոր եւ կոլորիտային շենքերը՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի եւ Արամի փողոցներով պարփակված տարածքում: Իրականություն կդառնա դա, թե ոչ, ցույց կտա ապագան: Համենայն դեպս, վերջերս Հին Երեւան նախագծի ճարտարապետ Լեւոն Վարդանյանը հայտարարել է, որ հուշարձան շենքերից երկուսը պատրաստ կլինեն արդեն հաջորդ տարի։
Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
16.07.2017