Լրահոս
Օրվա լրահոսը

Նեխուրի հյութը՝ անոթային խանգարումների, լյարդի հիվանդությունների ու նեւրոզի դեպքում

Օգոստոս 17,2017 12:30

Նեխուրը օժտված է միզամուղ, լուծողական, հականեխիչ, հակաալերգիկ, վերքերը լավացնող, նյութափոխանակությունը բարելավող ազդեցությամբ։ Կիրառվում է ցածր թթվայնության գաստրիտների ժամանակ, քանի որ խթանում է ստամոքսահյութի արտադրությունը՝ միաժամանակ թողնելով հակաբորբոքային, պատող ազդեցություն։ Արմատներում պարունակվող լորձը օժտված է պատող, մեղմ ցավազրկող, փափկացնող եւ հակաբորբոքային ազդեցություններով։ Օգտակար է նեխուրն օգտագործել հիպո եւ ավիտամինոզների ժամանակ, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ հանքային աղեր ու վիտամիններ։ Հյութը խորհուրդ է տրվում անոթային խանգարումներ ունեցող (անոթի պատի բարձր թափանցելիություն, վարիկոզ լայնացում, աթերոսկլերոզ) հիվանդներին, ինչպես նաեւ մալարիայի, եղնջացանի, լյարդի հիվանդությունների ու նեւրոզի ժամանակ։

Արտաքին՝ թրջոցների եւ լվացումների ձեւով, բույսի ջրաթուրմը կամ արմատների եփուկը կիրառվում է թարախային վերքերի եւ տրոֆիկ խոցերի բուժման նպատակով։

Դեղատոմսեր եւ պատրաստուկներ

Ալերգիկ ռեակցիաներ, եղնջացան

2 ճաշի գդալ մանրացված արմատներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 4 ժամ, քամել։ Ընդունել 1/3 բաժակ՝ օրը 1 անգամ, սոված փորին։

Շաքարային դիաբետ

20 գ խոտին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, եռացնել մարմանդ կրակի վրա 15 րոպե, սառեցնել, քամել։ Ընդունել 2-3 ճաշի գդալ՝ օրը 3 անգամ։

Միզաքարային հիվանդություն

2 թեյի գդալ սերմերին ավելացնել 1 բաժակ ջուր, մարմանդ կրակի վրա եռացնել 30 րոպե, սառեցնել, քամել։ Ընդունել 2-3 ճաշի գդալ՝ օրը 2 անգամ։

Ցիստիտ

40- 50 գրամ սերմերը տրորել հավանգով (մանրացնել մինչեւ փոշու աստիճան), խառնել 50 գրամ մաքուր մեղրի հետ։ Ընդունել 1 թեյի գդալ՝ օրը 3 անգամ։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ»

16.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031