Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ում ՀՀ վարորդական վկայականների ճանաչման hարցն ակտիվ քննարկման փուլում է. Tert.am

Օգոստոս 16,2017 23:15

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ կողմից տրամադրված վարորդական իրավունքի վկայականով ՌԴ-ում տրանսպորտային միջոց շահագործելու միջոցով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու արգելքի հետ կապված խնդիրը լուծվել է: Մասնավորապես, տեղեկություններ կան, թե խնդիրը լուծվել է օրերս Աստանայում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում:

Կա՞ լուծում, և արդյոք այդ լուծումը երկկողմ պայմանավորվածության արդյունք է, թե ԵԱՏՄ շրջանակներում ընդունված որոշում: Tert.am-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն ասել է, որ Եվրասիական տնտեսական միության հարթակում ՀՀ կողմից տրամադրված վարորդական իրավունքի վկայականով ՌԴ-ում տրանսպորտային միջոց շահագործելու միջոցով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու արգելքի հարցը քննարկվել է դեռևս 2017թ հուլիսի 13-ին Մոսկվայում կայացած ԵԱՏՄ խորհրդի նիստի ժամանակ, երբ այն պաշտոնապես որակվել է որպես ԵԱՏՄ ներքին շուկայի սահմանափակում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Tert.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031