Այսօր՝ օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:
Ընթերականների ներկայությամբ նրա տաբատի գրպանում հայտնաբերել են Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցի բնակիչ, 23-ամյա Գեղամ. Ն.ի անվամբ անձնագիր:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում: