Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանգնած ենք նոր իրողության առաջ՝ դա հայ-իրանական ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծն է». Վաչե Տերտերյան

Օգոստոս 16,2017 20:03

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մարքազի նահանգի պատվիրակությանը՝ նահանգապետարանի շինարարական հարցերով փոխկառավարիչ Ազիզ Ֆայլիի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են Դելիջան գավառի, Մարքազի նահանգի ներկայացուցիչներ, մեկ տասնյակից ավելի գործարարներ, ովքեր գործունեություն են ծավալում քարի, պոլիէսթերի, մանրաթելերի, գորգերի, չիփսերի, ջրամեկուսացման, ջերմոցային տնտեսության ոլորտներում, ինչպես նաև «Ալոե Վերա» ըմպելիքների և

«Փարս Ալյումինիում» գործարանների տնօրենները:

Ողջունելով հյուրերին՝ Վաչե Տերտերյանը կարևորել է նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան: «Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական հարաբերությունների մակարդակում մենք կարևորում ենք նաև տնտեսական համագործակցության ակտիվացումը և նոր որակի շփումներին անցումը: Հիմա մենք կանգնած ենք նոր իրողության առաջ՝ դա հայ-իրանական ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծն է, որը, մի կողմից, Հայաստանին հնարավորություն կտա մուտք գործել իրանական շուկա, մյուս կողմից Իրանի տնտեսվարողների համար ԵԱՏՄ և եվրոպական շուկաներ մուտք գործելու հնարավորություն կստեղծի»,-ասել է փոխնախարարը:

Վ. Տերտերյանը դրական է գնահատել Իրանի և Հայաստանի միջև միջմարզային և միջքաղաքային համագործակցության մակարդակը, նշելով, որ Սյունիքի, Արմավիրի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի մարզերի և ԻԻՀ Գիլանի, Ատրպատականի, Կենտրոնական, Խոյ նահանգների միջև ակտիվ համագործակցություն և փոխշփումներ են ծավալվում: Փոխնախարարը հավաստիացրել է, որ ամեն ինչ կարվի ապակենտրոնացված այս համագործակցության ակտիվացման և ընդլայնման ուղղությամբ:

Վաչե Տերտերյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի և Իրանի միջև համագործակցության ներուժը և ներդրումային հնարավորությունները: «Հայաստանում ներկայումս ներդրումներ կատարելու համար բավականին բարենպաստ միջավայր է ստեղծված, իսկ կառավարությունն իր հերթին պատրաստ է աջակցել ցանկացած իրատեսական ծրագրի», -ընդգծել է Վ. Տերտերյանը՝ մատնացույց անելով մարզերում զբոսաշրջության, արդյունաբերության, առողջապահության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Պատվիրակության ղեկավար Ազիզ Ֆայլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա ներկայացրել է ԻԻՀ նահանգների հնարավորությունները՝ որպես տնտեսական շուկաներ:

ԻԻՀ պաշտոնյան կարևորել է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ակտիվացումը՝ նշելով, որ հայ-իրանական համագործակցության խթանմանը նպաստել են նաև վերջին քայլերը՝ ուղղված վիզային ռեժիմի չեղարկմանը, ազատ տնտեսական գոտու ստեղծմանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031